Ռուսական «Риа Новости» լրատվական ծառայության տելեգրամյան ալիքը գրել է, որ «ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ՝ մերժման դեպքում սպառնալով հակաահաբեկչական գործողությամբ»։
Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, մեկնաբանելով այդ հրապարակումը, նշեց, թե ԱՄՆ-ի խնդիրը ոչ թե Ղարաբաղի հետ է, այլ Ադրբեջանի։
«Ռուսական աղբյուրը գրել է այնպիսի մի բան, որ Հայաստանում գրգռի որոշ շրջանակների։ Իհարկե, ԱՄՆ-ն ակնկալում է և խնդիր է դրել՝ սկսել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, բայց Ադրբեջանն է խուսափում դրանից։ Հասկանում ենք, որ «Риа Новости»-ն գտնվում է ադրբեջանական լոբբինգի ազդեցության տակ, բայց միայն այդքանը չէ։ Քանի որ Ռուսաստանը դեմ է արևմտյան միջնորդություններին, փորձում է այնպիսի խեղաթյուրված բաներ գրել, որ հայկական կողմը հրաժարվի դրանից»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Հայկ Մագոյան