Քաղաքական

Քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններ

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժոլթ Նեմեթի հետ։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Հունգարիայի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններին և այս համատեքստում խորհրդարանական բարեկամության խմբերի և բազմակողմ հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև առավել ակտիվ շփումների հաստատմանը։