Քաղաքական

Ընդդիմադիր խմբակցությունները ՄՊՀ անդամի պաշտոնում ներկայացրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը

ԱԺ-ում քննարկվում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները այս պաշտոնի համար առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրությունն ԱԺ ամբիոնից ներկայացրեց Հայկ Մամիջանյանը․ «2009թ. հանդիսանում է փաստաբանների պալատի անդամ և զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ 2010թ. սկսել է աշխատել ՏՄՊՊՀ-ում՝ որպես նախագահի՝ իրավական հարցերով օգնական։ Գրեթե երկու տարի եղել է հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար։ 2017թ. նախագահի կողմից նշանակվել է հանձնաժողովի անդամ՝ 5 տարի ժամկետով»,- հայտնեց Մամիջանյանը։