Քաղաքական

«Ադրբեջանը սադրիչ գործողությունների հենք է ստեղծում». Պապիկյան

«Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով՝ հենք է ստեղծում, որ կարողանա իր սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ»,- հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա պնդել է, որ հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։