Քաղաքական

Նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին. Խանդանյանը՝ Էրդողանին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Շուշիում թուրքական հյուպատոսարան բացելու՝ Թուրքիայի նախագահի հայտարարություններին։ 

Նրա գնահատմամբ, հայկական կողմն անհանգստություն է հայտնում Թուրքիայի նախագահի՝ Շուշիում հյուպատոսություն բացելու ու դա հատկապես Հայաստանին ուղղված ուղերձ համարելու վերաբերյալ հայտարարությունների առիթով։ Ըստ Խանդանյանի, նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին։

Նա նշեց, թե մի կողմից հայտարարում են, որ անհրաժեշտ է  տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատել, մյուս կողմից արվում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում այդ գործընթացին: «Ուստի այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացնում, պետք է հետևենք, թե ինչ զարգացում կլինի»,-ասել է նա:

Խանդանյանը նաև հայտարարել է, թե թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը ինչպիսին եղել է նախկինում, այնպես էլ շարունակվում է հիմա, որևէ փոփոխություն չի կրել: