Ազգային ժողովի քառօրյան այսօր շարունակվում է։ Պատգամավորներն այսօր կքննարկեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։