Քաղաքական

Աշոտ Սմբատյանը ստանձնել է Հունգարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը

Հունիսի 12-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ծառայության ղեկավար Անեթ Վարգային։ 

Հունգարիայում ՀՀ դեսպանության էջը տեղեկացնում է նաև. «Հունիսի 12-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Քրիստինա Մարֆիի հետ։ Ք.Մարֆին շնորհավորեց ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր աշխատանքի մեջ։

Կողմերն անդրադարձան երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին, ընդգծեցին Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը»։