ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է, թե իր ենթադրությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումը հետաձգվել է, քանի որ ադրբեջանական կողմն այս օրերին հյուր ունի:
«Մասնավորապես, Թուրքիայի նախագահն է պատրաստվում այցելել Բաքու, իմ կարծիքով, ուղղակի այդ օրերին իրենց արտգործնախարարը չէր կարող բացակայել երկրից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա։