Քաղաքական

Հայտնի է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու օրը

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին. նա ընդունել է հրավերը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից այս կապակցությամբ հայտնում են. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 20-ին ժ․10։00-ին մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան»։