Քաղաքական

ՔՊ նիստում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։

Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։ Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։