Քաղաքական

ՀՅԴ-ն գերագույն ժողով է անում

Հունիսի 9-ին աշխատանքները կսկսի Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության հերթական՝ 26-րդ Գերագույն ժողովը. այս մասին հայտնում են ՀՅԴ-ից։

«Այն առաջիկա մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, կանդրադառնա Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած մարտահրավերներին, կուղենշի կուսակցության Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև կընտրի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին:

Ժողովի աշխատանքներին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանի բոլոր մարզային կառույցներից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական, ուսանողական և ուղեկից միություններից, հրավիրյալներ` ՀՅԴ արտերկրի կառույցներից»,- հայտնում են ՀՅԴ-ից: