Քաղաքական

Միշուստինը հրավիրել է քննարկելու ՀՀ-ում ատոմակայանի կառուցման հնարավորությունը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսի այցի ժամանակ հայ գործընկերներին հրավիրել է քննարկելու ՀՀ-ում ատոմակայանի կառուցման հնարավորությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «Ռոսատոմն» առաջարկում է կառուցել առնվազն 1,2 հազար մեգավատ հզորությամբ բլոկներ։ Ի պատասխան՝ ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը մանրամասնել է, որ կան նաև ավելի քիչ հզոր ագրեգատներ, որոնք, սակայն ավելի թանկ կարժենան։

Միշուստինն առաջարկել է «Ռոսատոմի» ղեկավարին հրավիրել ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին և դիտորդներին՝ ծանոթանալու ողջ շղթային։  Միշուստինն առաջարկել է նաև խոսել արտադրողականության գնի, գնային քաղաքականության մասին։