Քաղաքական

Բարի գալուստ Կանադա, հայկական սփյուռքի առանցքային առաջնորդ. Կանադայի ԱԳ նախարարը ընդունել է Արամ Առաջինին

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին ընդունել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին և այդ մասին իր «Թվիթերի» միկրոբլոգում գրառում կատարել.

«Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ Արամ Առաջին: Հայկական սփյուռքի առանցքային առաջնորդ, մենք վճռական ենք Ձեզ հետ միասին աշխատել Հայաստանում և նրա շուրջ կայունություն ապահովելու, ինչպես նաև առաջիկայում Երևանում մեր առաջին դեսպանությունը բացելու ուղղությամբ»: