Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն Անկարայում կարճատև զրույց են ունեցել

Այսօր երեկոյան Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև խոսել են հաջորդ շաբաթ նոր հանդիպում կազմակերպելու մտադրության մասին։ Զրույցին մասնակցել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմը։

Հիշեցնենք, որ վարչապետն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: