Քաղաքական

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Հնդկաստանի ժողովրդին և իշխանությանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում 3 գնացքների բախման հետևանքով մեծ թվով զոհերի կապակցությամբ:

«Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և իշխանությանը Օդիշայում տեղի ունեցած սարսափելի երկաթուղային վթարի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր է խլել:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- Թվիթերում գրել է Խաչատուրյան։