Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023

USD396.89

EUR416.50

RUB3.99

Երևան 11 ℃

Рус Eng

Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովա ավարտվել է

Քաղաքական

1 Հունիսի, 23:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյի պալատում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Քիշնևում տեղի ունեցած իր, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նրանց բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիային, սահմանագծից զորքերի հայելային հետքաշման հնարավորությանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ: Քննարկվել են Հայաստանում տարբեր ուղղություններով գործունեություն ծավալելու հնարավորությունները: Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը