ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է անցկացնում Մոլդովայի հայ համայնքի հետ։ Վարչապետն անդրադարձել է այսօր կայացած հանդիպումներին։
«Այսօր շատ նախնական, բայց կարևոր դետալ էլ կա։ Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները։ Սա նշանակում է ևս մի քայլ վերահաստատելու 29,800 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը»,- ասել է վարչապետը։
Նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում։ Հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում։