Քաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից

Մայիսի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի դաշնային կանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային միջավայրը:

Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից և շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ:

Կողմերը քննարկել են երկկողմ հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր: Վերոնշյալի շրջանակում Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից և շնորհակալություն հայտնել ավստրիական կողմին դրան աջակցելու համար: