Քաղաքական

«2022թ. բյուջեի եկամուտների աճը տեղի է ունեցել երեք գործոնի շնորհիվ». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում ներկայացնում է 2022թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը։

Նրա խոսքով՝ 2022թ. բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ դրամ, որը պլանավորվածից ավել է շուրջ 82 մլրդ դրամով. «Հընթացս ճշգրտումներ ենք իրականացրել, և նախնական պլանը 82 մլրդ դրամով գերակատարել ենք»։ Նա նաև ընդգծեց, որ 2022թ. հարկային եկամուտների մասով բյուջետային ցուցանիշները 2021թ. նկատմամբ ավել են 339 մլրդ դրամով։

Փաշինյանը նշեց, որ բյուջեի եկամուտների աճը տեղի է ունեցել երեք հիմնական գործոնի շնորհիվ՝ տնտեսական աճ, ստվերի կրճատում և կառավարության կողմից արվող բարեփոխումներ։

Նա խոսել է նաև 2022թ. գրանցված տնտեսական աճի մասին՝ այն որակելով որպես աննախադեպ. «ՀՆԱ-ի 12,1 տոկոս աճ ունենք, սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ հաշվարկված ՀՆԱ-ի աճն է, իսկ ապրիլ  ամսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, որն էլի կարևոր  ցուցանիշ է»։