Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023

USD396.89

EUR416.50

RUB3.99

Երևան 11 ℃

Рус Eng

Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի. Ալիև

Քաղաքական

28 Մայիսի, 18:30

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բոլոր հնարավորություններն ունի տարածաշրջանում (Ղարաբաղ) իրականացնելու ցանկացած գործողություն. «Ուստի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները եւ մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այս դեպքում կարող են զիջումներ լինել նրանց ու խոսել համաներման մասին»։

Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, որ Ղարաբաղի ներկայացուցիչները երկու անգամ հրաժարվել են Բաքվում երկխոսությունից, երրորդ առաջարկ չի լինելու։

«Իմ ներկայացուցիչը գնաց և նրանց հետ առաջին հանդիպումը անցկացրեց (2023թ. մարտի 1-ին), որից հետո նրանց հրավիրեցինք Բաքու՝ երկխոսության, նրանք հրաժարվեցին, դրանից հետո երկրորդ անգամ հրավիրեցինք Բաքու, նրանք էլ մերժեցին: Երրորդ հրավեր չի լինելու, կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձություններն այլ կերպ կզարգանան», ասել է Ալիևը և հավելել. «Մենք ինչ ասում ենք, անում ենք։ Այժմ եթե խոսում եմ համաներման մասին, թող այդ հնարավորությունը չկորցնեն։ Նրանք բազմաթիվ հնարավորություններ են բաց թողել, և ամեն անգամ ստիպված ենք եղել գլխներին տալ, որ ուշքի գան»։

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը