Քաղաքական

Հույս ունենք, որ Բաքվին ու Երևանին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը. Գալուզին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ. «Հույս ունենք, որ Բաքվին ու Երևանին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Գալուզինը՝ շեշտելով, որ  Մոսկվայում կայացած բանակցությունները նպաստել են կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը: