Եռակողմ հանդիպումն ավարտվել է․ բանակցությունները տևել են 20 րոպե
Քաղաքական
26 Մայիսի, 0:18
Մոսկվայում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալությունից նշում են, որ բանակցությունները տևել են ընդամենը 20 րոպե։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում: