Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 26 ℃

Рус Eng

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործարկման համար պատրաստ է երկխոսության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

25 Մայիսի, 17:23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործունեության համար։

Վարչապետի խոսքով, Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի պատեհաժամ կիրարկումը կնպաստի առևտրի համար բարենպաստ և փոխշահավետ պայմանների ձևավորմանը, կապահովի էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրման մակարդակի և Միության անդամ պետությունների՝ միջազգային շուկայում մրցունակության բարձրացումը. «Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու նպատակով։ Հանձնաժողովի և Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կատարած մեծ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր ձևաչափի ստեղծման համար նորմատիվ իրավական դաշտի մշակման հարցում»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում