Քաղաքական

Չեն կարող արկածախնդրության գնալ և ստանալ նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր. Գևորգ Պապոյան

Չեն կարող արկածախնդրության գնալ և ստանալ նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր. Գևորգ Պապոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ելույթում հայտարարել է, որ Կարսն ու Իգդիրը ՀՀ-ում չեն, որովհետև դրանք թողած՝ 1920 թվականին Սևրի Հայաստան էինք երազում, արդյունքում ստացանք Ալեքսանդրապոլի պայմանագիր և անկախության կորուստ: «Մենք չեն կարող արկածախնդրության գնալ և ստանալ նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր ու Հայաստանի անկախության կորուստ: Սա անթույլատրելի է: Վերջապես մենք պետք է մի օր սովորենք մեր պատմության դասերը»,- ասել է նա՝ հավելելով,- «Անպայման չէ, որ խաղաղության ձգտողը հասնի խաղաղության, սակայն պատերազմի ձգտողը միանշանակ կստանա պատերազմ:

Տարածքային ամբողջականություն ճանաչելը ընդամենը նշանակում է, որ դու այլ երկրից տարածքային պահանջ չունես. մի բան, որ Հայաստանը երբեք չի էլ ունեցել: Հայաստանի ոչ մի իշխանություն նախորդ 32 տարիների ընթացքում ոչ մի երկրից, այդ թվում՝ Ադրբեջանից, չի ունեցել տարածքային պահանջ, հենց Ադրբեջանից տարածքային պահանջ ունեցանք, այդ պահից սկսած՝ մենք աշխարհում ոչ մի, ո՛չ մի դաշնակից չենք ունենա»:

Ըստ նրա, ընդդիմությունը քարոզում է պատերազմ, որի արդյունքում ՀՀ-ը կունենա տարածքային ու մարդկային կորուստներ, Արցախի հայաթափում և անկախության կորուստ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական