Քաղաքական

«Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ»․ վարչապետ

Տարածաշրջանային իմաստով, իհարկե, մենք բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում, որի մասին այսօր բազմիցս ենք խոսել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ 

«Ցավոք, հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանն ապօրինի արգելափակեց Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվեց հումանիտար ճգնաժամի մեջ։ Դուք գիտեք, որ դադարեցվել է նաև բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի կողմից, ինչը սրում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի և ապրանքների մատակարարումները դժվարացել են. Իհարկե, ռուս խաղաղապահներն աջակցում են այս խնդրին, բայց, ցավոք, ինչպես ասացի, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ»,- ընդգծել է վարչապետը։ ։

Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտիը նշել է, որ իրենք երբեք չեն փոխել իրենց դիրքորոշումն այս հարցում։ «Թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում հավատարիմ ենք եղել մեր դիրքորոշմանը՝ եռակողմ հայտարարության ոգուն ու տառին համապատասխան»,- ասել է ՌԴ նախագահը։