Քաղաքական

Հակոբ Արշակյանը նախկին նախագահների ելույթներից ձայնագրություններ միացրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հակոբ Արշակյանը նախկին նախագահների ելույթներից ձայնագրություններ միացրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում միացրել է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների՝ տարբեր ժամանակների հայտարարություններից ձայնագրություններ: 

Ռոբերտ Քոչարյանը, ով այդ ժամանակ եղել է Արցախի նախագահը, ձայնագրությունում ասում է, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության նպատակը զուտ ռազմական է և, որ դրանք վերադարձվելու են:

«Խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր: Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ով իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»,-ասաց Հակոբ Արշակյանը:

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ ունեցած  ելույթում ասում էր, որ կհրապարակի 10 տարի թաքցված փաստ, մեծագույն դավադրություն ՀՀ-ի հանդեպ, դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է, որ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ: Հակոբ Արշակյանն ընդդիմադիրներին հարցրեց. «Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ: Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը, արդյոք հայրենիքի ինչ-որ կտոր փոխանակման առարկա է»:

Սերժ Սարգսյանն էլ ձայնագրությունում նշում էր, որ ՀՀ-ն համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անցկացնելուն, և դա փոխզիջում է:

Հակոբ Արշակյանը մեջբերում արեց նաև Ադրբեջանի ժողովրդին և իշխանություններին ուղղված՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից: Դրանում, մասնավորապես, Արցախի նախագահն ասել է, որ արցախցիները պատրաստ են միջազգային ձևաչափով երկխոսության:

«Մեր մոտեցումն էլ է նույնը: Այդ միջազգային ձևաչափով պետք է այս բոլոր հարցերը քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև»,-նշեց Արշակյանը:

Նա նաև խոսեց 2016-ի ապրիլյան պատերազմից. «Ո՞րն է եղել Ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը: Ո՞րն է եղել գինը, որ 4-րդ օրը պատերազմը դադարել է: Արդյոք դադարե՞լ է նրա արդյունքում, որ հայկական զինված ուժերը ահռելի ջախջախիչ հարված են հասցրել ադրբեջանական զինված ուժերին: Եվ, եթե այդպես է, ինչո՞ւ չեն շարունակվել այդ ռազմական հաջողությունները»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական