Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

«Կյանք ենք ապրել, ի՞նչ տրասնֆորմացիա է տեղի ունեցել ձեր մոտ». Հովիկ Աղազարյանը՝ Աղվան Վարդանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

25 Մայիսի, 13:10

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթւոմ մեկ-երկու դրվագ պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ հարաբերություններից. «Երբ ես ՀՅԴ անդամ էի, Աղվան Վարդանյանի հետ շփվել ենք, ես իր մասին շատ դրական կարծիքի էի՝ գրագետ, պատրաստված, միգուցե, մի քիչ մեծամիտ, դա էլ, երևի, պայմանավորված էր իր ներքին կարողությունների գնահատականով»,- ասաց նա։

Աղազարյանը պատմեց, որ ՀՅԴ ժողովներից մեկից հետո Աղվան Վարդանյանն իրեն միշտ ողջունել է ասելով. «ողջույն, լուսավո՛ր մարդ». «Անցան ժամանակներ, էլի շփվում էինք, հանդիպեցի իրեն ԱԺ անցակետում, ես զիջեցի տեղն իրեն, ինքն էլ ասաց՝ «միայն ձեր դիակի վրայով»։ Դե, դա կարելի է համարել Աղվան Վարդանյանի սարկազմով մտքերի շարքից, հիմա էլ ասում է՝ «մի մարդ, որ չի հասկանում, թե ինչ է խոսում»։ Հիմա, պարո՛ն Աղվան Վարդանյան, կյանք ենք ապրել, ի՞նչ տրասնֆորմացիա է տեղի ունեցել ձեզ մոտ, ի՞նչ տրանսֆորմացիա՝ իմ մոտ, իմ մոտ, բացի այն, որ բիձայացել եմ, շատ ուրիշ բաներ տեղի չեն ունեցել, իսկ ձեր մոտ տրանսֆորմացիաներ շատ են եղել»,- ասաց Աղազարյանը։

 

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել