Քաղաքական

Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Սարա Ջեյքոբսի հետ և քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները

Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Սարա Ջեյքոբսի հետ և քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները

Մայիսի 23-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Սարա Ջեյքոբսի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, դրանում ԱՄՆ ներգրավմանը, Արցախում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր։

Անդրադառնալով հումանիտար բնույթի հարցերին՝ դեսպանը կոնգրեսականին է հանձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների և Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցները։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական