Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին:
Նիստի մասնակիցներին ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լիագումար նիստին հանդես է եկել ելույթով: