Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

«Հայաստանը երբեք կադաստրի վկայական չի ունեցել». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

24 Մայիսի, 18:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրում ենք մի երկրում, որը 30 տարի չունի «կադաստրի վկայական». «Ընդ որում, Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Այն, ինչ ուզում ենք ստացվի, պատմության մեջ առաջին անգամ կադաստրի վկայական ստանալն է։ Սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե։ Մենք ապրում ենք մի վայրում, որտեղ առնվազն մի քանի պետություն կա, որոնք մտածում են, որ երբ ուզեն, կասեն՝ հավաքվեք, ստեղից դուրս եկեք։ Եվ մենք էդ ժամանակ չենք կարող ասել՝ կադաստրի վկայական կա»,- ասել է նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում