Քաղաքական

«Փոխադարձաբար ճանաչել ենք անկլավների գոյությունը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Փոխադարձաբար ճանաչել ենք անկլավների գոյությունը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է անկլավների խնդրին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ, բարեբախտաբար, թե դժբախտաբար, ոչ մի բան որոշված չէ. «Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց։ Հրապարակված փաստաթղթերից, օրինակ, 1999թ. տարածքների փոխանակման փաստաթղթի հոդվածներից մեկը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին»։ 

Փաշինյանի խոսքով՝ հարցն ունի քաղաքական և իրավական կողմ. «Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը․ մենք փոխադարձաբար ճանաչում ենք անկլավների գոյությունը, այսինքն, որ կա Հայաստանին պատկանող Արծվաշեն, և անկլավներ Հայաստանի տարածքում, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք, բայց ես ասել եմ, որ իրավական մակարդակում լրացուցիչ հարցեր կան դրանցից առնվազն մի քանիսի հետ կապված»։ 

Ըստ նրա՝ այս հարցով քննարկումներ են ընթանում, և ճկունության մեծ տեղ կա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական