Քաղաքական

«Երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը». Գուրգեն Արսենյան

«Երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը». Գուրգեն Արսենյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը և պաշտպանում է խաղաղության օրակարգը։

«Որպես մարդ, ով եղել է խորհրդարանի 4 գումարման պատգամավոր, հայտնում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգն իր ավարտին հասցնելու ձգտումներին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա՝ հավելելով․ «Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը հարևան երկրի հետ բերելու է խաղաղության, ինչպես նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման:

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ աջակցությունը վարչապետին, մեր քաղաքական թիմին և ասում, որ մենք վճռական ենք Հայաստանի, հայ ժողովրդի անունից ավարտին հասցնել հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, ինչպես նաև հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական