Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստան կժամանեն նաև փոխվարչապետների հրավերով

Քաղաքական

23 Մայիսի, 13:23

ՀՀ ԱԳՆ-ն առաջարկում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները։ 

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս ասաց, թե դրա անհրաժեշտությունը առաջացել է շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքով. «Սահմանվում է, որ բարձրաստիճան պատվիրակությունների՝ ՀՀ այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ: Նախագծում ավելացվել է «միջազգային այլ կառույցներ» եզրույթը, որպեսզի կարգավորվի Եվրոպական միությունից ժամանող պատվիրակությունների հետ կապված հարցը, քանի որ նախկինում օրենքում գրված էր միայն «միջազգային կազմակերպություններ», իսկ ԵՄ-ն այդպիսին չի հանդիսանում»,- ասաց նա։

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել