ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ամբողջությամբ կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած կարծիքները:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է՝ հնարավոր համարում է ՀՀ ԱԺ-ում անհապաղ գնահատականներ հնչեցնել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, որոնք ուղղակիորեն առնչվում են ՀՀ և Արցախի շահերին։
ԱԺ նախագահն առաջարկել է ներկայացնել համապատասխան նախաձեռնություն, որն էլ իրենք կքննարկեն. «Ինչ վերաբերում է վարչապետի երեկվա հնչեցրած կարծիքներին, ապա ես ամբողջությամբ կիսում եմ այդ կարծիքները»,-նշել է Սիմոնյանը։