Քաղաքական

«Չեմ կարող աշխատանքային հարցերի շուրջ բովանդակային բացահայտումներ անել». վարչապետը՝ զենքի մատակարարման խնդիրների մասին

«Չեմ կարող աշխատանքային հարցերի շուրջ բովանդակային բացահայտումներ անել». վարչապետը՝ զենքի մատակարարման խնդիրների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին հարցին ի պատասխան հայտարարել է, թե պատեհ չէ աշխատանքային պրոցեսներ քննարկելը. «Չեմ կարող աշխատանքային հարցերի շուրջ բովանդակային բացահայտումներ անել: Ոչ թե չեմ ուզում, այլ պարզապես կոռեկտ չի լինի»:

Օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը ռուսական կողմին վճարել է սպառազինության համար, սակայն մատակարարում չի արվել: Հարցին՝ Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունը վերաբերու՞մ էր իր այն հայտարարությանը, թե Հայաստանը միլիոնավոր դոլարների զենքի պատվեր է տվել, սակայն այդ զենքը չի ստացվել, վարչապետն արձագանքել է կարճ՝ այո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական