ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները Երևանում են. սպասվում են հանդիպումներ պաշտոնյաների հետ
Քաղաքական
22 Մայիսի, 14:24
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում են։
«Նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները»,- հայտնում են դեսպանատնից։
Հետևեք մեզ Telegram-ում