Քաղաքական

«Կալանավորված ադրբեջանցիների զինծառայողներին իրավական ընթացակարգերն անցնելուց հետո պատրաստ ենք քննարկել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կալանավորված ադրբեջանցիների զինծառայողներին իրավական ընթացակարգերն անցնելուց հետո պատրաստ ենք քննարկել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողների հարցին։ Նա նշել է, որ մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված ադրբեջանցի չկա։

«Այն ադրբեջանցիները, որոնք այս պահին Հայաստանում են, իրենց որոշմամբ ու շատ լավ իմանալով են հատել Հայաստանի հետ սահմանը»,- ասել է նա։

Հարցին՝ բացառու՞մ է, որ Հայաստանի տարածքում հայտնված երկու ադրբեջանցին, որոնցից մեկը սպանել էր ԶՊՄԿ պահնորդին, կարտահանձնվեն Ադրբեջանին, Փաշինյանը՝ պատասխանել է. «Հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր և բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չպետք է լինի: Այո, մենք պատրաստ ենք քննարկել․ իհարկե, իրավական ընթացակարգերը անցնելուց հետո: Մենք չենք կարող անտեսել, որ Հայաստանի քաղաքացի է սպանվել, բայց որևէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում: Նախաքննությունը կավարտվի, գործը կուղարկվի դատարան, և հնարավոր են ամենատարբեր լուծումներ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական