Քաղաքական

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունում կետ է եղել, որ հանել ենք և ասել՝ ոչ մի պարագայում չենք ստորագրի». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունում կետ է եղել, որ հանել ենք և ասել՝ ոչ մի պարագայում չենք ստորագրի». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը եռակողմ հայտարարության ստորագրումից․ «Նոյեմբերի 9-ի եռակողմում եղել է կետ, որ հանել ենք և ասել, որ ոչ մի պարագայում չենք ստորագրի։ Կետերից մեկը վերաբերել է անկլավներին, երկրորդը՝ Հայաստանի տարածքով միջանցքին։ Ավելին ասեմ՝ եղել են գործընկերներ, որոնք իմ այդ դիրքորոշումը չեն կիսել, ասել են՝ անկլավներով էլ ստորագրի։ Հետագայում այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել ու պահանջել է մեր հրաժարականը, բայց դա փաստ է»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ցավում է, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, որովհետև եթե այդպես լիներ, «շատ մարդիկ շատ բաներ խոսելու ոչ մի տարբերակ ուղղակի չէին ունենա»:

Փաշինյանը մանրամասնել է, որ հայտարարությունը «անկլավներով ստորագրելու» հարցին կողմ է եղել այն ժամանակվա ԶՈւ ԳՇ-ն. «Քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ։ ԳՇ-ում ասում էին՝ ոչինչ, անկլավներով ստորագրի։ Ես ասել եմ՝ ոչ, չեմ ստորագրի»,- հավելել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական