Քաղաքական

«Չէի ուզենա տպավորություն ստեղծել, թե փորձում ենք քաղաքական պատասխանատվությունից խուսափել և այն դնել այլ սուբյեկտների վրա». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չէի ուզենա տպավորություն ստեղծել, թե փորձում ենք քաղաքական պատասխանատվությունից խուսափել և այն դնել այլ սուբյեկտների վրա». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Radar Armenia-ի հարցին։

Հարց. «Եթե խաղաղության համաձայնագրի շուրջ կողմերը գան ընդհանուր համաձայնության, ինչպիսի՞ն են լինելու իշխանության գործողությունները երկրի ներսում։ Ի՞նչ միջոցառումներով է հանրությունը մասնակից դառնալու պրոցեսին։ Հանրաքվեն հնարավոր տարբերակ դիտարկու՞մ եք»։

Փաշինյանը նշել է. «Ամենակարևոր նրբությունը, որ պետք է հաշվի առնել, հետևյալն է. այն իշխանությունը, որ գնում է այդպիսի որոշման, առաջին հերթին իր վրա վերցնում է քաղաքական պատասխանատվություն։ Եւ իհարկե, կան շատ այլ գործիքներ, գործիքակազմեր՝ ժողովրդավարական, ավելի ժողովրդավարական, պակաս ժողովրդավարական։ Բայց ես չէի ուզենա տպավորություն ստեղծել, թե փորձում ենք մեր քաղաքական պատասխանատվությունից խուսափել և այն դնել այլ սուբյեկտների վրա։ Իսկ ընդհանուր առմամբ, որևէ քննարկում չեմ բացառում։ Բայց որոշումներ կայացնելու մասին հիմա չեմ կարող ասել։ Ես պատկերացնում եմ, որ եթե պրոցեսը գնա այն ուղղությամբ, որ ստորագրելու բան ունենանք, որևէ գործողություն չձեռնարկել, որ կնշանակեր քաղաքական պատասխանատվությունից խուսափել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական