Քաղաքական

«Ադրբեջանական բեկո՞րն է որոշում՝ Աննա Հակոբյանը հերոսածին մայր է, թե ոչ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ադրբեջանական բեկո՞րն է որոշում՝ Աննա Հակոբյանը հերոսածին մայր է, թե ոչ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ճիշտ էր արդյոք զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելը։

Փաշինյանը հռետորական հարց տվեց՝ ինչո՞վ հերոսածին մայր չէ իր  կինը՝ Աննա Հակոբյանը. «Մարտական հերթապահության ժամանակ Աշոտը հրետակոծության տակ է ընկել իր ջոկի հետ։ Այդ ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ նրանք պատսպարված, մարմնով իրար կիպ կպած են եղել, զոհվել է։ Բոլորիս է պարզ, որ ոչ ոք որոշում չէր կարող կայացնել, որ Աշոտը չպետք է զոհվի։ Ուզում եմ մի հարց տալ՝  եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանվել, և այդ բեկորը միլիմետրերով անցել է իր կողքով, դառնում է հակահերո՞ս։

Եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանն էլ հերոսածին մա՞յր չէ։ Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել։ Առավել ևս, երբ նույն այդ ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին»,- ասել Փաշինյանը։

Վարչապետը նաև հարցրել է՝ ուզու՞մ են, որ Հայաստանում, որևէ վերնագրի ներքո, ձևավորվի օրենքի առաջ ոչ հավասար անձանց նոր խավ. «Ես համաձայն չեմ այն պատճառով, որ մենք առաջին պատերազմից հետո այնքան քաղաքական կամք չունեցանք, որ թույլ չտայինք՝ Հայաստանում օրենքից վեր խավ ձևավորվի, շրջանակներ ձևավորվեն, ուստի, նաև այդ պատճառով մենք երկրորդ պատերազմը պարտվեցինք»։ Վարչապետը նաև հարց է հնչեցրել՝ ադրբեջանական բեկո՞րն է որոշում՝ Աշոտ Փաշինյանը հերոս է, թե ոչ, կամ Աննա Հակոբյանը հերոսածին մայր է, թե ոչ. «Անձինք, որ ներգրավված են առևանգելու միջադեպի մեջ, ադրբեջանական բեկորի անկատար գո՞րծն են ուզում ավարտին հասցնել»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական