Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 28 ℃

Рус Eng

«Շատ ուղիղ խոսակցություն է տեղի ունեցել». Նիկոլ Փաշինյանը՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին

Քաղաքական

22 Մայիսի, 13:11

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մասին, որպես ամենամեծ առանձնահատկություն համարել է խոսակցության ոճը. «Շատ ուղիղ խոսակցություն է տեղի ունեցել»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցություններում նախադասությունները հաճախ թաքնված իմաստ են ունենում. «Բայց ինչ-որ պահի այդ թաքնված իմաստները սկսել են ավելի քիչ լինել, և խոսակցությունը եղել է ավելի հասկանալի»:

Նա նշել է, որ վաշինգտոնյան բանակցություններում ինչ-որ պահից կողմերը սկսել են միմյանց հետ հաղորդակցվել ուղիղ և բաց՝ ներկայացնելով մտահոգությունները, դիմացինի նկատմամբ անվստահության պատճառներն ու հիմքերը. «Շատ նյուանսներ են ի հայտ եկել, որ մինչ այդ կողմերին կա՛մ տեսանելի չէին, կա՛մ արձանագրված չէին։ Փոխադարձ ըմբռնում ասելով՝ հենց դա նկատի ունեմ»,- նշել է նա։

 

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել