Քաղաքական

Սահմանազատումը՝ ՍՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի՝ 1975թ. քարտեզների հիման վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է դիրքորոշումը, որ Ադրբեջանի հետ սահմանագծումն ու սահմանազատումը պետք է իրականացվի ՍՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի՝ 1975թ. քարտեզների հիման վրա։ Ըստ նրա՝ դրանք այն քարտեզներն են, որոնց մասին խոսում է ՌԴ-ն. «Սա, մեր կարծիքով այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում»,- ասել է նա։

Փաշինյանը գոհունակությամբ արձանագրել է, որ միջազգային հանրության կողմից ևս այս խնդիրը ձևակերպված է, ինչը «կարևոր է և ողջունելի»։

Խոսելով Ադրբեջանի դիրքորոշման մասին՝ նա շեշտել է, որ տեղաշարժ չի կարող արձանագրել. «Սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարևորագույն մաս է։ Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով այդպես ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է»։

Փաշինյանի խոսքով՝ 1975թ. քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա հետագա սահմանագծման աշխատանքների համար. «Դա է ենթադրում 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»։