Քաղաքական

«Գուցե պետական գործչի պարտքն էր գալ ու դա ասել». վարչապետը՝ բանակցային գործընթացը գաղտնազերծելու մասին

«Գուցե պետական գործչի պարտքն էր գալ ու դա ասել». վարչապետը՝ բանակցային գործընթացը գաղտնազերծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու 2018թ. չի ներկայացրել ԼՂ խնդրի բանակցային գործընթացի մանրամասները։ Ըստ նրա՝ դա կլիներ միջազգային սկանդալ և բանակցությունների ավարտ. «Կնշանակեր, որ բանակցությունների ամբողջ բովանդակությունը բացահայտված է, և այդ փաստի բերումով դա կդառնար ձգան պատերազմի համար»:

Միաժամանակ, վարչապետը նշել է, թե կա հարցի սոցիալ-հոգեբանական ու բարոյական կողմը. «2018-ի դրությամբ հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում  ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից: Ի՞նչ պետք է անեինք, որ իրադարձություններն ընթանային կանխատեսելի տրամաբանությամբ: Ասենք, օրինակ, պատերազմը  բացառելու տրամաբանությամբ, պետք է այդ տեսլականից հրաժարվեինք: Ես և մենք չէինք կարող դա անել, որովհետև դա առնվազն նշանակում էր արձանագրել մի քանի տասնամյակ Հայաստանի ժողովրդի կրած զոհողությունների անիմաստությունը: Գուցե պետական գործչի պարտքն էր գալ ու դա ասել: Բայց պետական գործիչը պետք է ներքին համոզմունք ունենար, որ դա է ճիշտը»,-ասել է Փաշինյանը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական