Քաղաքական

Եկեղեցին կարող է կուսակցություն ստեղծել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում երեկ երեկոյան հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:

Հանդիպման ընթացքում ծավալվել է քննարկում հարց ու պատասխանի միջոցով: Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ հարցերի խոսել է պետության ներսում եկեղեցու գործունեությունից և շեշտել, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:

«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, ինչն ավելի ազնիվ կլինի»,- իր խոսքում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պատասխանելով վարչապետի այս դիտարկմանն ասել է. «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»: