Քաղաքական

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)»,- ասված է հրամանագրում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական