Միրզոյան-Լավրով հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել կեղծ տեղեկատվության տարածմանը հակազդելու խնդրին. ՀՀ ԱԳՆ
Քաղաքական
19 Մայիսի, 23:10
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման շրջանակներում մայիսի 18-ին Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության և լրատվամիջոցների հետ կապի աշխատանքի թեմայով։
Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Իննա Թորգոմյանը, իսկ ռուսական կողմը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության և մամուլի վարչության պետ Մարիա Զախարովան:
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տեղեկատվական տիրույթում երկկողմ փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել կեղծ տեղեկատվության տարածմանը հակազդելու խնդրին։ Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել երկու երկրների ԶԼՄ-ների միջև շփումների և փոխանակումների հետագա ընդլայնման հարցում: