Քաղաքական

«Եթե չեն կարող օգնել, գոնե չխանգարեն, կամ էլ թող ինքնուրույն լուծեն իրենց հարցերը». Վիգեն Խաչատրյանը՝ ԼՂ մասին

«Եթե չեն կարող օգնել, գոնե չխանգարեն, կամ էլ թող ինքնուրույն լուծեն իրենց հարցերը». Վիգեն Խաչատրյանը՝ ԼՂ մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադարձել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին։

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ երբ ԼՂ իշխանությունները համագործակցել են Հայաստանի իշխանությունների հետ, արդյունք եղել է. «Երբ հակադրվել են, պրոբլեմներ են առաջացել։ Դա եղավ 1997թ., երբ Արցախը հակադրվեց Հայաստանի իշխանություններին, և մենք ստացանք այն, ինչ ունենք հիմա։ Եթե 97-ին չհակադրվեին, մենք լուծումը գտել էինք»։

Ըստ Խաչատրյանի՝ հիմա նույն իրավիճակն է. «Խնդիրը հարգալից վերաբերմունքի մեջ է։ Եթե ՀՀ իշխանությունները վճիռներ են կայացնում, նրանք պետք է փորձեն հասկանալ դրա պատճառներն ու չհակադրվել։ Եթե չեն կարող օգնել, գոնե չխանգարեն։ Կամ էլ թող ինքնուրույն լուծեն իրենց հարցերը»։

Խաչատրյանն անթույլատրելի է համարել ԼՂ պատգամավորների՝ Հայաստանին տված գնահատականները. «Պետք է ըմբռնումով մոտենան և հակառակ քայլեր չանեն։ Ես չեմ ասում օժանդակեն, պետք է առնվազն չխանգարեն․ առնվազն։ Թե չէ՝ իրենց համար պրոբլեմներ են ստեղծում, մենք էլ փորձում ենք լուծել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական