Քաղաքական

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրը դեռ ուժի մեջ չի մտել

Հայաստանի  և Վրաստանի  քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու համաձայնագիրը դեռ ուժի մեջ չի մտել

«Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրն անցնում է ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգեր՝ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի համաձայն»,- այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից։

Ըստ ԱԳՆ-ի՝ այն կառավարության կողմից ներկայացվել է սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։

«Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու պետությունների քաղաքացիները կարող են համապատասխանաբար այցելել Հայաստան և Վրաստան նույնականացման քարտերով ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամանակահատվածով»,- հայտնել են ԱԳՆ-ից՝ հավելելով, որ համաձայնագիրը դեռ ուժի մեջ չի մտել. «Ուժի մեջ մտնելուց հետո համաձայնագիրը կհրապարակվի ԱԳՆ կայքում՝ համաձայն միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգի»։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական