Քաղաքական

«Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը։

«Մայիսի 14 -ին մենք ևս մեկ քայլ կատարեցինք և, ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի մայիսի 14-ի՝ հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա՝ հիշեցնելով 2022 թվականին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը, որտեղ կողմերը Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով, բայց հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ ու նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը»,- ասաց նա։

Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Շառլ Միշելի հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային հանրության հետ համագործակցված երկխոսության կարևորությունը։

Նա նշեց, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար. «Հետևաբար, դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական