ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և դեպի Նախիջևան երկաթգծի գործարկման ծրագրին։
Նրա խոսքով, ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևանի երկաթգիծը, եթե այն բացվի. «Վրաստանի և Աբխազիայի այդ հատվածում նույն տիպի կարգավորում էր նախատեսվում, և աշխարհում հայտնի ընկերություններից մեկը պետք է այն վերահսկեր։ Դա շվեյցարական ընկերություն էր, բայց կան նաև ֆրանսիական և մի շարք այլ ընկերություններ, որոնց տրված փաստաթղթերը մեծ վստահություն են վայելում ամբողջ աշխարհում»,–ասել է Վահան Քերոբյանը։
Ըստ նրա, վերահսկման մոդելի համաձայն Աբխազիայի ելքի և մուտքի հատվածներում պետք է այդ ընկերության զննման կետեր դրվեին, որոնք պետք է փոխարինեին մաքսատան ֆունկցիային և իրենք կատարեն ամբողջ գործընթացը։